«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2018 | 13:50

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգևոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:


Ապրիլի 24-ին դեռևս գիշերվանից և վաղ առավոտից մարդկանց հոսքը հուշահամալիր չի դադարում: Հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ և ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է ՈՒրուգվայը 1965-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, ՈՒրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգը, ԱՄՆ 48 նահանգներ:


Նիդերլանդները Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել 2018-ի փետրվարի 22-ին և պարտավորեցրել կառավարության ներկայացուցչին ամեն 5 տարին մեկ այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Առաջին պաշտոնյան՝ Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղար Մենո Սնելը, այս տարի մասնակցում է միջոցառումներին:

Դիտվել է՝ 4217

Մեկնաբանություններ